211652_close_icon
views-count1969 դիտում article-date 21:04 17-10-2019

107 տարեկան հասակում մահացել Է դերասանուհի Ջուլի Գիբսոնը

Կյանքի 107-րդ տարում վախճանվել է ամերիկացի հայտնի դերասանուհի և երգչուհի Ջուլի Գիբսոնը: Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter-ը: Գիբսոնը վերջին 3 տարում գամված Էր անկողնուն: Նա մահացել է քնած ժամանակ՝ հոկտեմբերի սկզբին, բայց լրագրողներին այդ մասին միայն նոր են հայտնել: Դերասանուհու իսկական անունը Քամիլա Սորեյ է: Նա ծնվել է 1913 թվականի սեպտեմբերի 6-ին, կինոյում դեբյուտել է 1941 թվականին՝ խաղալով «Սիրասուն աղջիկը» ֆիլմում: Նրա մասնակցությամբ մյուս հայտնի կինոնկարներն են «Գնալ իր ճանապարհով», «Ժամացույցը», «Փառք հաղթող-հերոսին» և «Մթության փողոցը» ֆիլմերը: Գիբսոնն աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են՝ Օրսոն Ուելսը, Փրեսթոն Սթերջեսը և Այդա Լուփինոն: Վերջինս եղել է սցենարիստ Դին Դիլանի կինը, իսկ 1973 թվականին ամուսնացել է օսկարակիր ռեժիսոր Չառլզ Բարթոնի հետ։

Նմանատիպ նյութեր