211652_close_icon
views-count1416 դիտում article-date 23:59 17-10-2019

Էրեբունու ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտեցին հենց ահազանգի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14․35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Անհայտ անձը կամ անձինք մտել էին Խորենացու փողոցի տներից մեկն ու բջջային հեռախոս գողացել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբերն ու փորձաքրեագետները պարզեցին, որ բնակարան են մտել՝ օգտելով տան դռան չկողպված լինելու հանգամանքից։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Էրեբունու ոստիկանները պարզեցին դեպքի մի շարք հանգամանքներ, իսկ հաղորդումից մոտ չորս ժամ անց հայտնաբերեցին կասկածվողին։ Երևանի բնակիչ, 52-ամյա տղամարդը ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո ներկայացվեց տարածքային քննչական բաժին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք։ Հետագա միջոցառումներով իրավապահները հայտնաբերեցին նաև գողացված բջջայինը, որն առգրավվեց։ Բնակարանային գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր