8145 դիտում
16:45 17-10-2019
Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցի կառուցման մեկնարկը տրված է
ՀՀ կառավարությունը խոշոր գումար է հատկացրել ԿԳՄՍ նախարարությանը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն, Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման նախագծման ու նախահաշվարկի փաստաթղթերի կազմման համար:
Երկար տարիներ բուռն քննարկումների առիթ էր Գյումրիում այն մարզադպրոցը, որտեղ մարզվում էր Ալեքսանյանը:
Ավելի վաղ Կառավարությունը որոշում էր կայացրել կառուցելու նոր մարզադպրոց:
«Կառավարության այսօրվա նիստում կայացվեց որոշում, ըստ որի ԿԳՄՍ նախարարությանը հատկացվում է 23.9 միլիոն դրամ Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր պատրաստելու նպատակով։
Սա երկրորդ լուրջ քայլն է դեպի երկար սպասված մարզահամալիրի կառուցումը։ Այսպիսով, արդեն իսկ հանրությանը ներկայացված էսքիզային նախագծի հիման վրա կկատարվի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստում, իսկ արդեն 2020 թվականի ձմեռային ամիսների ավարտից հետո անմիջապես նախատեսվում է սկսել բուն շինարարական աշխատանքները», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը:
Նմանատիպ նյութեր
1901 դիտում
16:14 25-04-2019
Վարչապետը հանձնարարեց Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցի նորոգման հարցը մտցնել գործնական փուլ
Այս բաժնից
856 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am
2065 դիտում
00:24 03-04-2024
Կայացել է մուայթայի Yerevan Open International Championship միջազգային մրցաշարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1186 դիտում
23:43 29-03-2024
Հայ ծանրորդները վաղը կմեկնեն Թաիլանդ, որտեղ կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկությանը