211652_close_icon
views-count4394 դիտում article-date 15:14 17-10-2019

ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրն ու երկու դուստրերը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ «Հենց նոր տեղեկացա, որ անհասկանալի պատճառով վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։ Տղե՜րք, դուք հասկանու՞մ եք ինչ եք անում, հասկանու՞մ եք ինչ կարմիր գծեր եք տրորում»,-գրել է նա։

Նմանատիպ նյութեր