211652_close_icon
views-count1272 դիտում article-date 14:48 17-10-2019

Կրթական և մշակութային հաստատությունների կապիտալ վերանորոգման համար հատկացվեց 444 մլն դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում 444 մլն դրամ կհատկացնի Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման համար: Նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ այդ գումարից 146,6 մլն դրամ հատկացվելու է Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջին: «Նույնը վերաբերում է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջին, որին հատկացնում ենք 156,7 մլն դրամ: Եվս 94,2 մլն դրամ հատկացնում ենք Բերդի պետական բազմագործառութային քոլեջին՝ շենքի շինարարական աշխատանքների համար: 4,2 մլն դրամ հատկացվելու է Հայաստանի ազգային կինոկենտրոնին, որն ունի տարածք, սակայն վերանորոգված չլինելու պատճառով 2016-ից տարբեր տարածքներ է վարձակալում»,- ասաց նախարարը: Լոռու մարզի Վանաձորի թիվ 18 դպրոցի բարեկարգման և արտաքին բարեկարգման աշխատանքներին և ծրագրերի ևս հատկացվելու են միջոցներ:

Նմանատիպ նյութեր