211652_close_icon
views-count1774 դիտում article-date 17:02 17-10-2019

Թուրքերի ռազմական օպերացիան Փայլանը որակել է որպես տեղահանություն և ցեղասպանության փորձ

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի լիագումար նիստում անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը, գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/10/17/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D5%93%D5%A1%D5%B5%D5%AC%D5%A1%D5%B6-%D5%8D%D5%AB%D6%80%D5%AB%D5%A1-%D6%84%D5%B8%D6%82%D6%80%D5%A4/167134]Ermenihaber.am[/url]-ը: Փայլանը նշել է, որ այն, ինչ անում է Թուրքիան Սիրիայում, դա տեղահանություն է և ցեղասպանության փորձ՝ ըստ ՄԱԿ-ի սահմանումների: «Ժողովրդագրության հետ խաղալը հանցանք է: Իսրայելն էլ նույն փաստարկներով զավթում է Պաղեստինի տարածքները»,-ասել է Փայլանը: Փայլանի այս ելույթը բուռն քննարկումների տեղիք է տվել խորհրդարանի իշխող կուսակցության և վերջինիս հետ դաշինք կազմած աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ), ինչպես նաև ընդդիմադիր ազգայնական «Լավ» կուսակցության խմբակցություններում: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օզլեմ Զենգինը Թուրքիայի ռազմագործողության և Իսրայելի կողմից Պաղեստինի օկուպացիայի միջև համեմատություն անցկացնելու համար խստորեն դատապարտել է Փայլանի ելույթը: Նրա խոսքով` տարածաշրջանը նման վիճակի հանգեցրել է «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը: Ինչ վերաբերում է հայ պատգամավորի կողմից Թուրքիայի ռազմագործողությունը ցեղասպանության փորձ որակմանը, ապա Զենգինը ասել է. «Ցեղասպանությունը այս երկրի բնակչի համար ամենածանր խոսքն է, որ կարող է օգտագործվել: Դա կոչվում է պառակտություն: Անարդարություն մի արեք այս ազգի հանդեպ»: Կարո Փայլանի խոսքերն ամենակոշտը քննադատել է մեջլիսի «Ազգայնական շարժում» կուսակցության խմբակցության ղեկավար Էրքան Աքչայը: «Անեծք այդ խոսքերին: Թուրքիան իր պայքարը տարածաշրջանի խաղաղության, Սիրիայի հյուսիում բնակվող մարդկանց բարօրության և անվտանգության համար է մղում»,-ասել է Աքչայը: Ազգայնական «Լավ» (İyi) կուսակցության խմբակցության ղեկավարը Փայլանի ելույթի վերաբերյալ ասել է, որ դատապարտում է խորդհրդարանական ամբիոնից նմանատիպ արտահայտությունների օգտագործումը: Ի պատասխան ելույթի քննադատություններին` գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) խմբակցության ղեկավար Էնգին Ալթայը արձագանքել է. «Փայլանի որոշ խոսքեր չեմ ընդունում, բայց կան բաներ, որ շատ ճիշտ են ասված: Սակայն եթե սա խորհրդարան է և արտահայտվելու վայր է, ապա բոլորն ազատ արտահայտելու են իրենց մտքերը»:

Նմանատիպ նյութեր