211652_close_icon
views-count769 դիտում article-date 13:32 17-10-2019

Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը աշխատանքային այց է կատարել Քաշաթաղի շրջան. տեղում քննարկվել են համայնքի զարգացմանն առնչվող հարցեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Քաշաթաղի շրջանում էր: Բերձորում առողջապահության, քաղաքաշինության և ֆինանսների նախարարների, շրջվարչակազմի ղեկավարի ուղեկցությամբ Գրիգորի Մարտիրոսյանը ծանոթացել է շրջանային բուժհաստատության ավարտական փուլի աշխատանքներին, հանձնարարականներ տվել որակի խստիվ ապահովման, հետաքրքրվել կահավորման, համապատասխան սարքավորումների ներկրման գործընթացից: Այնուհետև պետական նախարարը Աղավնո համայնքում ծանոթացել է «ԱՐԻ» ներդրումային հիմնադրամի և Արցախի կառավարության միջև կնքված պայմանագրով նոր 12 բնակելի տների շինարարության ընթացքին: Կովսականում Գրիգորի Մարտիրոսյանը հրավիրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են համայնքի զարգացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը, ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: -- ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր