211652_close_icon
views-count46352 դիտում article-date 10:49 17-10-2019

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. խողովակաշարի վնասման պատճառով կասկածելի նյութը լցվում է Ողջի գետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ըստ նախնական տեղեկությունների՝ Կապանի տարածաշրջանի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի խողովակաշարը վնասվել է, արտանետումները լցվել են Ողջի գետը: Գետը որոշակի աղտոտված է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշված վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության խումբը: Ժամանել է նաև ոստիկանության Սյունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գևորգ Ազիզյանի և վարչության պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Մինասյանի գլխավորությամբ: Փրկարարների և ոստիկանների կանչով դեպքի վյար են ժամանում նաև մասնագետներ, որպեսզի պարզեն, թե ինչն է եղել արտանետման պատճառը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր