211652_close_icon
views-count3375 դիտում article-date 10:28 17-10-2019

Դատարանը մերժեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Դանիել Իոաննիսյանի բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. «168 ժամ»

[url=https://168.am/2019/10/17/1189689.html?fbclid=IwAR2ppfqBnoVpo6Ou_4NL6RahebH-1b47PKE5IqOo6FpVqRsd7co4Gx1HvLI#.XagGEykaeqs.facebook]«168 ժամ»-[/url]ը գրում է. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ Դանիել Իոաննիսյանը բողոքի գործով որոշումը՝ բողոքի անհիմն լինելու պատճառաբանությամբ: Եթե այսօր դատարանը որոշեր բավարարել Իոաննիսյանի բողոքը, ապա ՀՔԾ-ն պետք է անմիջապես քրեական գործ հարուցեր Արթուր Վանեցյանի նկատմամբ՝ պաշտոնեական դիրքն ու լիազորությունները չարաշահելու դեպքի առիթով և պետք է քննություն իրականացներ: Հիշեցնենք, որ Արթուր Սաքունցն ու Դանիել Իոաննիսյանը ԱԱԾ-ի դեմ հաղորդում էին ներկայացրել, քանի որ ՀՔԾ-ն մերժել էր Ազգային Անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ հարուցել: Բողոքի հիմքում Գարեգին Միսկարյանի այն գրառումն էր, որտեղ նշվել էր, որ Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի: Դրանից հետո Ազգային անվտանգության ծառայությունից քաղաքացի Գարեգին Միսկարյանին ԱԱԾ բլանկով ծանուցում էին ուղարկել՝ պահանջելով, որ հերքի իր գրառման մեջ եղած տեղեկությունները: Դանիել Իոաննիսյանը սրանում քաղաքացուն լռեցնելու և միտում էր տեսել: Մանրամասներն՝ [url=https://168.am/2019/10/17/1189689.html?fbclid=IwAR2ppfqBnoVpo6Ou_4NL6RahebH-1b47PKE5IqOo6FpVqRsd7co4Gx1HvLI#.XagGEykaeqs.facebook]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր