211652_close_icon
views-count2073 դիտում article-date 10:07 17-10-2019

Խանութներից անհետացել է կաթի փոշին․ ի՞նչն է դեֆիցիտի պատճառը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում կաթի փոշու դեֆիցիտ է: Երևանյան սուպերմարկետներում, առևտրի մանր կենտրոննե­րում տևական ժամանակ է, ինչ կաթի փոշի չկա: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների պատմելով՝ երբ վաճառողներից հետաքրքրվում են, թե երբ կաթի փոշի կունենան, անորոշ արձագանք են ստա­նում՝ թե, գիտեք, չենք ստանում: «Էլնոր» ընկերությունը, որ այս փոշու հիմնական մատակարարն է, հրաժարվեց տեղեկություն տալ, թե ինչն է այս դեֆիցիտի հիմնական պատճառը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 3 հա­զար 323 տոննա կաթի փոշի, այդ թվում՝ կաթ և սերուցք՝ խտացրած կամ քաղցրացրած: Իսկ, ահա, նախորդ տարվա ընթացքում նշված ապրանքատեսակներից Հայաստան ներմուծվել է 3 հազար 572 տոննա Բելգիայից, Գերմանիայից, ՌԴ-ից ու այլ երկրներից: ՍԱՏՄ-ից էլ տեղեկացանք, որ այսօր Հայաստան կաթի փոշի ներկրում են 25 ընկերություններ, սակայն անուններ չնշեցին՝ պարզաբանելով, թե անհրաժեշտ է դա նրանց հետ համա­ձայնեցնել: Ու այդպես էլ անհասկանալի մնաց՝ ինչու է խանութներից անհետացել կաթի փոշին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր