211652_close_icon
views-count1098 դիտում article-date 09:01 17-10-2019

Տնտեսական թռիչք տեղի չու­նեցավ. հաջորդ տարի սպասվում է աճի ցածր ցուցանիշ․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի խոստացած տնտեսական թռիչքը այդպես էլ տեղի չու­նեցավ: Տեղի չի ունենա նաև հաջորդ տարի: 2020 թ. համար կառավարության տնտեսական աճի սպասումները հեռու են թռիչքային լինելուց: Ու դա ոչ թե մենք ենք ասում, այլ կառավարության ներկայաց­րած հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը: Տնտեսական աճի ցուցանիշները, որոնք դրված են այդ փաստաթղթում, ոչ միայն թռիչքային չեն, այլև ավելի ցածր են, քան նախորդ երկու տարիներին արձանագր­ված աճերը, ավելի ցածր, քան այս տարվա սպասում­ներն են: Հիշեցնենք, որ 2018 թ. տնտեսական աճը Հայաստա­նում կազմեց 5,2 տոկոս: Այն անհամեմատ բարձր էր իշխանափոխության նախորդ տարում. 2017թ. տնտե­սական աճը հասավ վերջին տարիների համար ռեկոր­դային՝ 7,5 տոկոսի: 2019 թ. կանխատեսվում է, որ ՀՆԱ-ն կավելանա 6,3 տոկոսով: Եթե իրականանան կառավարության կանխատե­սումները, ապա հաջորդ տարի աճի տեմպը մի բան էլ կնվազի: Այն կլինի վերջին չորս տարվա ամենացածր ցուցանիշը: Տնտեսական թռիչք խոստացող Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության կանխատեսումներով՝ հաջորդ տարի Հայաստանի տնտեսության աճը կկազ­մի ընդամենը 4,9 տոկոս: Այս թիվը կառավարությունը, անշուշտ, օդից չի վերցրել: Հայաստանի տնտեսության զարգացումների վերաբերյալ նման կանխատեսում ունեն գրեթե բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպությունները: Նրանց գնահատականները գտնվում են հիմնականում 4,5-5,5 տոկոսի միջակայքում: Նույնպիսի կանխատե­սում ունի նաև Կենտրոնական բանկը: Հասկանալի է, որ 4,9 տոկոսն այն աճը չէ, ինչի հետ կարելի է մեծ հույսեր կապել, առավել ևս՝ սոցիալա­կան իրավիճակի փոփոխության և մարդկանց կյանքի պայմանների բարելավման առումով: Դատելով հաջորդ տարվա պետական բյուջեի նա­խագծից թռիչքային զարգացումներ չեն սպասվում տնտեսության որևէ ոլորտում: Ընդհակառակը՝ մի շարք ճյուղերում, որոնք կարևոր դեր ունեն երկրում սոցիալական իրավիճակի բարելավման գործում, աճի տեմպերը նույնիսկ կնվազեն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր