1320 դիտում
19:24 16-10-2019
«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնի հատուկ մրցանակը շնորհվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Բարեփոխելով աշխարհը» փառատոնի հիմնադիր, հայտնի պրոդյուսեր և ռեժիսոր, ամերիկյան «Associated Television International» ֆիլմարտադրող ընկերության ղեկավար Դեյվիդ ՄաքՔենզիին և փառատոնի համահիմնադիրների ու կազմակերպիչների խմբին:
Հյուրերը նախագահին տեղեկացրել են «Ավրորա» ֆորումի շրջանակում Երևանում անցկացվող «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնի մասին, որը նվիրված է մարդու իրավունքներին և մարդասիրական սկզբունքների պահպանմանն ու զարգացմանը։ Նրանք ներկայացրել են նաև իրենց ապագա ծրագրերը՝ նշելով, որ նախատեսում են փառատոնը կազմակերպել ամեն տարի և դրա միջոցով աշխարհի ուշադրությունը հրավիրել Հայաստանի և, ընդհանրապես, մարդասիրության վրա:
Դեյվիդ ՄաքՔենզին հայտնել է, որ փառատոնի հատուկ մարդասիրական մրցանակը (Humanitarian Award) որոշվել է շնորհել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանում կառավարության խաղաղ տրանսֆորմացիային մեծապես աջակցելու, ինչպես նաև հումանիտար գործունեության և մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ներդրման համար: Նա նախագահ Սարգսյանին է փոխանցել մրցանակի հավաստագիրը:
Նախագահ Սարգսյանը մեծ պատիվ է համարել նման մրցանակի արժանանալը և բարձր գնահատել Դեյվիդ ՄաքՔենզիի ու նրա գործընկերների ներդրումը փառատոնի հիմնադրման և կազմակերպման, մարդասիրության, մարդու իրավունքների պաշտպանության գործում: Նախագահը դրվատանքի խոսքեր է ուղղել հյուրերին՝ իրենց գործունեության մեջ Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալու համար: Վերջիններս նախագահին տեղեկացրել են նաև Հայաստանի հետ ավելի սերտ համագործակցելու իրենց ծրագրերի մասին՝ մասնավորապես նշելով, որ մտադիր են Հայաստանում կինոյի դպրոց հիմնել, որը հանդես կգա որպես Լոս Անջելեսում գործող դպրոցի գործընկեր կառույց:
Նախագահ Սարգսյանը ողջունել է նրանց մտադրությունը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել Հայաստանի հետ համագործակցությունը զարգացնելու նախաձեռնություններին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2505 դիտում
19:14 17-09-2019
Երևանում կկայանա «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնը
1340 դիտում
22:27 11-10-2019
Աննա Հակոբյանն ուղերձ է հղել «Բարեփոխելով Աշխարհը» փառատոնի շրջանակներում
1832 դիտում
18:37 10-10-2019
«Բարեփոխելով աշխարհը». IHTFF 2019-ի մրցանակակիր ֆիլմերը և ցուցադրությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
670 դիտում
15:10 27-04-2024
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today