211652_close_icon
views-count1269 դիտում article-date 19:57 16-10-2019

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 16-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ «Կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ գործընկերության համընդգրկուն օրակարգի շուրջ, ինչպես նաև անդրադարձան տարածաշրջանային արդիական հարցերի և ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում համագործակցության առավել ամրապնդմանն ուղղված քայլերին: ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը: Այս համատեքստում ընդգծվեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին և հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր