2338 դիտում
19:35 16-10-2019
ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հայտարարություններին
Հայաստանի Հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Թուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ գագաթաժողովին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հայտարարություններին:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «araratnews.am» կայքի հարցերին:
Հարց. Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը: Իր հերթին, Թուրքիայի նախագահն էլ հայտարարել է, որ իրենք կանեն հնարավոր ամեն բան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ապահովելու համար: Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունները:
Պատասխան. Թուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհուրդ) 7-րդ գագաթաժողովին Ադրբեջանի նախագահը հերթական անգամ կրկնեց Հայաստանի և հայկական տարածքների հանդեպ իր նկրտումները՝ այս անգամ դրանք համեմելով պանթուրքիստական շեշտադրումներով:
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածաշրջանային անվտանգության աղավաղված ընկալումը և մոտեցումները՝ հիմնված ռասիզմի և խտրականության վրա, խոչընդոտում են հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, նպաստում են տարածաշրջանում և դրանից դուրս անկայունության խթանմանը:
Այս ամենը նաև ընդգծում է մեզ համար տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության ապահովման առաջնահերթությունը։
Հարց. Թուրքիայի նախագահն իր խոսքում նաև նշել է, որ Թուրքիան իր պատմության ոչ մի ժամանակաշրջանում քաղաքացիական բնակչության կոտորած չի իրականացրել և չի իրականացնի:
Պատասխան. Այն բանից հետո, երբ այս տարվա ապրիլի 24-ին իր հայտարարությունում Թուրքիայի նախագահը փորձ արեց արդարացնելու հայ ժողովրդի նկատմամբ իր պատմական հայրենիքում իրականացված ցեղասպանությունը, այս թեմայով Թուրքիայի նախագահի որևէ հայտարարություն արժանի չէ մեկնաբանության:
Նմանատիպ նյութեր
2859 դիտում
18:54 03-10-2019
ՀՀ ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Սերգեյ Լավրովի մեկնաբանություններին
2609 դիտում
17:21 14-10-2019
Արցախում թույլ չի տրվելու որևէ նոր վայրագություն. ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը
10013 դիտում
03:00 18-10-2020
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ «սա պատերազմի ավարտ չէ». mediamax.am
Այս բաժնից
820 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
922 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
661 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին