211652_close_icon
views-count1732 դիտում article-date 17:52 16-10-2019

Մեսիին շնորհվեց 6-րդ «Ոսկե խաղակոշիկը». ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ստացել է «Ոսկե խաղակոշիկը». մրցանակ, որը ստանում է ՈւԵՖԱ-ի կազմում ընդգրկված երկրների ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուն: Նախորդ մրցաշրջանում 32-ամյա արգենտինացին Պրիմերայում անցկացրած 34 խաղում դարձել է 36 գոլի հեղինակ: Մեսսին 6-րդ անգամ է ստանում այս մրցանակը: Ավելի վաղ արգենտինացին «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը ստացել է 2009/10 (34 գոլ), 2011/12 (50), 2012/13 (46), 2016/17 (37) и 2017/18 (34) մրցաշրջանների արդյունքներով: Նշենք, որ 4 անգամ այս մրցանակը նվաճել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր