211652_close_icon
views-count1778 դիտում article-date 20:08 16-10-2019

Գրպանահատը գողությունից մեկ օր անց բռնվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 14-ին, ժամը 13-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ րոպեներ առաջ թիվ 50 երթուղու միկրոավտոբուսում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, նույնականացման ու բանկային քարտեր, վարորդական իրավունքի վկայական և տուժողի փաստաբանական պալատի վկայագիրը: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ իրականացրին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, որոնց պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ էլ դեպքից մեկ օր անց գողությունը բացահայտվեց: Ստացված տեղեկություններն իրացնելով` քրեական հետախույզները Ֆրանսիայի հրապարակից բերման ենթարկեցին Երևանի Մամիկոնյանց փողոցի 29-ամյա մի բնաչի: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր