211652_close_icon
views-count1276 դիտում article-date 16:14 16-10-2019

Մեր օրերում մեզ շատ հաճախ խեղդում է ոչ թե տեղեկատվության հեղեղը, այլ ապատեղեկատվության ահռելի ծավալը. Մխիթար Հայրապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի օրվա առթիվ

[b]ՄԽԻԹԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՀԱՅ ՄԱՄՈւԼԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ.[/b] Այսօր նշում ենք Հայ մամուլի օրը. ևս մեկ առիթ՝ խոսելու ընդհանրապես լրատվամիջոցների անկախության, ազատության ու ճշգրիտ տեղեկատվության կարևորության մասին: Հայտնի խոսք կա, թե լրատվության այս դարում մարդիկ առավել շատ խեղդվում են տեղեկատվության հոսքերից ու հակառակ դրան՝ գիտելիքի պակասից: Սակայն մեր օրերում, թերևս, մեզ շատ հաճախ խեղդում է ոչ թե տեղեկատվության հեղեղը, այլ ապատեղեկատվության ահռելի ծավալը: Այսօր ևս մեկ անգամ կարևոր է վերաիմաստավորել մեր մամուլի պատկառելի պատմությունն ու արժանահավատ լրագրության հանդեպ այն սերը, որ ստիպեցին հայ մարդուն Հայրենիքից հազարավոր մղոններ հեռու մայրենիով թերթ տպագրել Մադրասից մինչև Փարիզ, Կահիրեից մինչև Բոստոն, Թիֆլիսից մինչև Թեհրան: Շնորհավոր, նախևառաջ, ձեր տոնը, Հայաստանի ու Սփյուռքի սիրելի՛ լրագրողներ: Մեր լրատվադաշտին մաղթում եմ օր օրի աճող պրոֆեսիոնալիզմ, լրագրողական էթիկայի ու հավաստիության չափանիշները չխախտելու կամք և բազմաթիվ հետաքրքիր թեմաներ: Հ.Գ. Ակամա հիշեցի Հրանտ Դինք մարդու և լրագրողի սկզբունքային, Հայրենիքը սիրող ու իր ճանապարհը չդավաճանող տեսակը:

Նմանատիպ նյութեր