211652_close_icon
views-count878 դիտում article-date 14:54 16-10-2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 231 հա տարածք

Հոկտեմբերի 16-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: [b]Մասնավորապես`[/b] Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ մոտ 500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ մոտ 250 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ մոտ 200 քմ, Նորք - Մարաշվարչականշրջանում՝ 1 հա, Արագածոտնի մարզի Եղիպատրուշգյուղիմոտ՝ 5 հա, Կաթնաղբյուր-Աշնակավտոճանապարհին՝ 2 հա, Արմավիրի մարզի Պտղունք գյուղում՝ 700 քմ, Փարաքար գյուղի մոտ՝ 5 հա, Կոտայքի մարզի ՆորԳեղիգյուղում՝ 1.5 հա, Զովունիգյուղիմոտ՝ 4 հա, Շիրակի մարզի Թավշուտգյուղում՝ 200 հա, Լոռու մարզի Օձուն-Ալավերդիավտոճանապարհին՝ 3000 քմ, Տավուշի մարզի Բերդքաղաքում՝ 8 հա, Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին՝ 4 հա: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր