211652_close_icon
views-count1142 դիտում article-date 13:52 16-10-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Հոկտեմբերի 14-ին, ժամը 14.00-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ»-ի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.00-ին, Երևանի Արզումանյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 14-ին, ժամը 22.30-ին, Երևանի Շիրազի և Մազմանյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. մեքենաներից մեկի 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 15-ին, ժամը 13.30-ին, Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 36-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 14-ին, ժամը 17.00-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշի»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 14-ին, ժամը 21.00-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի ծառին. 26-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 12-ին, ժամը 17.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 72-ամյա քաղաքացի և հայտնել, որ տան մոտակայքում ընկել է: Պարզվել է, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 10.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացուն: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 15-ին, ժամը 04.00-ին, Երևանի Բելինսկու փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարերին և ճանապարհային նշաններին. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 15-ին, ժամը 08.45-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 58-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 15-ին, ժամը 14.30-ին, Երևանի Սեբաստիայի և Վեգների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 9 ամսական ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 14-ին, ժամը 17.06-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 46-ամյա քաղաքացի և հայտնել, որ Գայի պողոտայում ընկել է: Պարզվել է, որ քաղաքացին նշված վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 16.30-ին, Երևանի Գայի պողոտայում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.00-ին, Երևանի Ռուբինյանց և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան»-ի վարորդը և 14-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 15-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 7 կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 15-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Արագածոտնի մարզի Միրաք գյուղի խաչմերուկում բախվել է «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի վարորդը դիմել է փախուստի, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, իսկ 55-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ձեռնարկվում են միջոցառումներ «Օպել» ա/մ-ն հայտնաբերելու, վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 15-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Վանաձորի Բաղրամյան փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 47-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 16-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 48-րդ կմ-ին «Շևրոլե» տրանզիտ մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 31-ամյա վարորդը և 29-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 16-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհին՝ «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտ, իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև «ՎԱԶ-2114»-ը բախվել է կայանված «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել»-ի և «ՎԱԶ-2114»-ի վարորդները, «ՎԱԶ-2114»-ի 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 15-ին, ժամը 20.40-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Բաղրամյան և Երկաթուղայինների փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հոկտեմբերի 15-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Սաթյան փողոցում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի. «Օպել Աստրա»-ի 35-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր