211652_close_icon
views-count1755 դիտում article-date 12:42 16-10-2019

«Բարձրագույն կրթության և գիտության» ՀՀ օրենքի աշխատանքային նախագիծը դեռևս շարունակում է փոփոխվել. Մխիթար Հայրապետյանը հայտարարություն է տարածել

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Սիրելի´ հայրենակիցներ, հարկ եմ համարում հիշեցնել, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից մշակվող «Բարձրագույն կրթության և գիտության» ՀՀ օրենքի աշխատանքային նախագիծը դեռևս շարունակում է փոփոխվել: Ուզում եմ տեղեկացնել, որ շաբաթներ առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ քննարկելով սույն հարցը՝ պայմանավորվել ենք նախագծի հրապարակումից հետո ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ անցկացնել՝ համակողմանիորեն քննարկելու օրենքի նոր նախագիծը: Ելնելով վերոշարադրյալից՝ կոչ եմ անում այս պահին զերծ մնալ տարատեսակ անհարկի մեկնաբանություններից»:

Նմանատիպ նյութեր