2308 դիտում
23:31 15-10-2019
Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին՝ պատգամավոր Զատուլինի՝ Արցախ կատարած այցի պատճառով
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳ նախարարությանը՝ կապված ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Արցախի Հանրապետության կատարած այցի հետ։
Այդ մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։
Մոսկվայում ադրբեջանական դեսպանատնից տեղեկացրել են, որ համապատասխան բողոքի նոտան ներկայացվել է ԱԳՆ:
Պատգամավորն իր հերթին ռուսական գործակալությանը հայտնել է, որ Արցախ է այցելել՝ մասնակցելու միջազգային համաժողովի, որին ներկա են եղել նաև ամերիկացի սենատորներ:
Հիշեցնենք, որ համաժողովին, որը կրում էր «Արցախի բարեկամների ֆորում» անվանումը, մասնակցել է 30 երկրների 150 հյուր։
Նմանատիպ նյութեր
2377 դիտում
13:40 26-07-2021
Ճապոնիան բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին` Միշուստինի` Կուրիլյան կղզիներ այցի պատճառով
2162 դիտում
13:40 02-07-2015
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել բրիտանական ԱԳՆ-ին՝ կապված Բակո Սահակյանի՝ Լոնդոն կատարելիք այցի հետ
6534 դիտում
16:18 24-02-2016
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Այս բաժնից
475 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
298 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը