2308 դիտում
22:25 15-10-2019
Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետի տրվել է պաշտոնական ընթրիք
Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի այսօր՝ հոկտեմբերի 15–ին, տրվել է պաշտոնական ընթրիք։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:
Այցի ընթացքում Գեորգի Գախարիան հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Վրաստանի վարչապետն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուհաշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Գախարիան Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել է սեպտեմբերի սկզբին, մինչ այդ նա երկու անգամ եղել է Հայաստանում՝ 2017-ին՝ Էներգետիկայի նախարարի, 2018-ին՝ Ներքին գործերի նախարարի պաշտոնում:
Նմանատիպ նյութեր
4525 դիտում
23:08 10-09-2018
Նիկոլ Փաշինյանի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետի, պաշտոնական ընթրիք է տրվել
3301 դիտում
11:59 06-07-2019
ՎՍՀ վարչապետի անունից ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ընթրիք
7712 դիտում
11:49 25-08-2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, տրվել է պաշտոնական ընթրիք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
958 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
562 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
382 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը