211652_close_icon
views-count21622 դիտում article-date 20:01 15-10-2019

Գրիգորի Հայրապետովն ազատվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գրիգորի Հայրապետովն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի. Գրիգորի ՀԱՅՐԱՊԵՏՈՎԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից»,-ասված է նախագահի հրամանագրում:

Նմանատիպ նյութեր