211652_close_icon
views-count710 դիտում article-date 21:41 15-10-2019

ՀՀ ԿԲ նախագահը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ: Քննարվել են Հայաստանում Union Pay-ի կողմից ֆինանսական ծառայությունների ընդլայնման հնարավորությունները։ Ինչպես տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Union Pay-ը համաշխարհային ֆինանսական շուկայում գործող վճարային համակարգ է: Համակարգը թողարկել է ավելի քան 7 մլրդ քարտ, որոնք գործում են 157 երկրում։

Նմանատիպ նյութեր