211652_close_icon
views-count2668 դիտում article-date 18:44 15-10-2019

Ֆրանսիայի սպորտի նախարարը ՈՒԵՖԱ-ից պահանջում է պատժել Թուրքիային

Ֆրանսիայի երիտասարդության և սպորտի նախարար Ռոքսանա Մարասինյանյուն ՈՒԵՖԱ-ից պահանջել է պատժել Թուրքիայի հավաքականին ռազմական ողջույնների համար, որը ցուցադրել են թուրք ֆուտբոլիստները 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում (1:1), հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/10/15/france5/1026480]Armsport.am[/url]-ը: «Շնորհակալություն եմ հայտնում Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային և ոստիկանությանը խաղի ընթացքում անվտանգության ապահովման ուղղությամբ նրանց կատարած աշխատանքի համար։ Թուրք ֆուտբոլիստները փչացրել են այդ ջանքերը՝ զինվորական ողջույն ցույց տալով, ինչը հակասում է սպորտի ոգուն։ Ես խնդրում եմ ՈՒԵՖԱ-ին պատժամիջոցներ կիրառել։ Եվրո-2020-ի ընտրությունը դեռ չի ավարտվել, սակայն Ֆրանսիան ճիշտ ուղու վրա է։ Շնորհավորում եմ Օլիվյե Ժիրուին հիանալի գոլի կապակցությամբ, որը նրան մոտեցրեց Պլատինիին», - թվիթերյան իր էջում գրել է Մարասինյանյուն:

Նմանատիպ նյութեր