211652_close_icon
views-count1933 դիտում article-date 18:29 15-10-2019

Արսեն Վենգերը պատմել է, թե ինչու է մերժել գլխավորել «Ռեալը»

«Արսենալի» նախկին մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, թե ինչու Անգլիայում աշխատելու ժամանակ չի ցանկացել գլխավորել «Ռեալը»: «Դեռ վաղ ժամանակներից համարում էի, որ ցանկանում եմ աշխատել այնպես, ինչպես ինձ է դուր գալիս: Երբեմն մտորում էի, թե արդյոք իմ մոտ ամեն ինչ լավ է: Սակայն զգում էի, որ գտնվում եմ «Արսենալում», որտեղ կարող եմ աշխատել այնպես, ինչպես՝ ես էի ցանկանում: Ինչո՞ւ փոխեի այդ ամենը: Միգուցե, ես ավելի փառահեղ պայմաններում լինեի, բայց «Ռեալում» ավելի քիչ ազդեցություն կունենայի: Այդ իսկ պատճառով որոշեցի, որ կշարունակեմ իմ սիրո պատմությունը «Արսենալի» հետ», ասել է Վենգերը: 69-ամյա ֆրանսիացին «Արսենալը» ղեկավարել է 1996-2018 թվականներին:

Նմանատիպ նյութեր