211652_close_icon
views-count1819 դիտում article-date 14:25 15-10-2019

Ճապոնիան սկսել է վերականգնվել մահաբեր մրրկից հետո

Փրկարարները փորձում են օգնություն ցուցաբերել աղետաբեր մրրկից տուժած մարդկանց, հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5123467.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Հեղեղվել են Ճապոնիայի կենտրոնական շրջանները՝ թողնելով առանց էլեկտրականություն ավելի քան կես միլիոն մարդու: Սեթագայա քաղաքային հիվանդանոցից տարհանվել է 160 հիվանդ, որտեղ ջուրը հասել է մարդկանց կրծքավանդակի բարձրության, նշում են հիվանդանոցի աշխատակիցները: Վարչապես Շինզո Աբեն հայտարարել է փրկարարների մեծ բանակի ներգրավման մասին. «Ոստիկանության, հրշեջների եւ առափնյա պահակախմբի հետ միասին զինված ուժերի 27 հազար զինծառայողներ նույնպես կմիանան փրկարարական աշխատանքներին: Մենք աշխատում ենք էլեկտրականության, ջրամատակարարման եւ փոխադրումների վերականգնման ուղղությամբ»: Հասցված վնասի ամբողջական պատկերը պարզ կլինի ջրհեղեղից օրեր անց, նշում են իշխանությունները: «Հիմնական մրրիկն առաջ է բերել լայնածավալ վնասներ երկրի արեւելյան շրջաններում: Հատուկ զգուշացում էր ուղղվել 13 շրջանների բնակիչներին, ջրահեռացում է կատարվել մի շարք ամբարտակներից: Սա ռեկորդային հուժկու տարափ էր», - հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիհդի Սուգան: Տոկիոյի օդանավակայաններում դադարեցվել էին չվերթները, կանգնեցվել՝ արագընթաց գնացքները:

Նմանատիպ նյութեր