211652_close_icon
views-count2081 դիտում article-date 20:01 14-10-2019

Արմեն Գյուլբուդաղյանց. Համախմբված կլինենք և կհասնենք հաղթանակի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրո-2020-ի որակավորման փուլի J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպման նախօրեին «Վերիտաս» ստադիոնում կայացել է մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի ասուլիսը: Խոսելով Մխիթարյանի բացակայության մասին՝ մարզիչն ասել է. «Մխիթարյանը մեր առաջնորդն է, մեր ավագն ու ամենակարևոր ֆուտբոլիստը: Հուսով եմ՝ տղաները կհամախմբվեն և ամեն ինչ կանեն հաղթանակի համար»: [b] - Ի՞նչ պետք է փոխել նախորդ խաղի համեմատ:[/b] - Լիխտենշտեյնը խորը և կոմպակտ էր պաշտպանվում: Գոլից հետո դժվարացանք պահերն օգտագործել: Կփորձենք ավելի ագրեսիվ խաղալ՝ ցույց տալով մեր լավագույն խաղերից մեկը: Համախմբված կլինենք և կհասնենք հաղթանակի: [b] - Երբ հաշիվը ոչ-ոքի լինի, ռիսկի կգնա՞ք հաղթանակի համար: [/b] - Դա խաղի սցենարը կթելադրի: Որոշումները տվյալ պահին պետք է կայացվեն: Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր