211652_close_icon
views-count3690 դիտում article-date 19:18 14-10-2019

Գյունդողանին և Էմրե Ջանին մեղադրել են Սիրիայում պատերազմին աջակցելու մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Սիթիի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը արձագանքել է «Էվերթոնի» թուրք հարձակվող Ջենկ Թոսունի գրառմանը լայքելուց համար քննադատություններին: Եվրո-2020-ի որակավորման փուլում Թոսունը Թուրքիայի հավաքականի կազմում խփեց հաղթական գոլը Ալբանիային (1:0) Գոլից հետո թուրքական թիմի խաղացողների մի մասը վազել էր տրիբունաների մոտ և գոլը նշել զինվորական ժեստով: Այդ քայլը մեկնաբանվել են որպես աջակցություն թուրքական բանակին, որը ռազմական գործողություններ է սկսել Սիրիայում: Ավելի ուշ Թոսունը ինստագրամում գոլը նշելու լուսանկարը հրապարակել էր, որը թուրքական ծագում ունեցող Գյունդողանն ու Էմրե Ջանը լայքել էին: «Մեր օրերում դիտումների համար մարդիկ ահավոր բաներ են գրում: Ես լայքել եմ ընկերոջս նկարը, որի հետ ապրել եմ Մանչեսթերում: Նա հիմա բարդ ժամանակներ է ապրում «Էվերթոնում», բայց գոլ խփեց ու հաղթանակ պարգևեց հավաքականին: Այստեղ քաղաքական ենթատեքստ ընդհանրապես չկա: Մենք Էմրեի հետ դեմ ենք պատերազմի և ահաբեկչության ցանկացած դրսևորման, անկախ նրանից, թե դա որտեղ է տեղի ունենում: Լայքելու միակ նպատակը ընկերոջը աջակցելն է», ասել է Գյունդողանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր