211652_close_icon
views-count1176 դիտում article-date 18:53 14-10-2019

3 մեդալ՝ սամբոյի աշխարհի առաջնությունում

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում հոկտեմբերի 10-13-ը տեղի ունեցած սամբոյի երիտասարդական, պատանեկան ու աղջիկների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Աղջիկների մինչև 56 կգ քաշային կարգում հանդես եկած Վարսիկ Գրիգորյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Դավիթ Հովսեփյանը երկրորդ տեղն է գրավել պատանիների 52 կգ քաշային կարգում: Երիտասարդների մրցաշարի 62 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Նարեկ Դալլաքյանը: ԱԱ-ում Հայաստանն ուներ 18 ներկայացուցիչ:

Նմանատիպ նյութեր