211652_close_icon
views-count794 դիտում article-date 16:42 14-10-2019

Ապօրինի ծառահատման դեպք Դիլիջանում

Հոկտեմբերի 13-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Շամախյան թաղամասի հարակից տարածքից բաժին բերման են ենթարկել 43-ամյա տղամարդու՝ իր վարած «ՈՒԱԶ» ավտոմեքենայով։ Մեքենայում բարձած մոտ 2 խմ փայտանյութի վերաբերյալ նա համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և բացատրություն է տվել, որ փայտանյութը հատել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասի 1-ին պահաբաժնից՝ քամատապալ ծառերից: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր