211652_close_icon
views-count890 դիտում article-date 15:18 14-10-2019

Ապամոնտաժել և հափշտակել է ճանապարհային 4 ուղեցույց նշան

Հոկտեմբերի 12-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 52-ամյա մի տղամարդու, որը խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի կեսերին Բերդ-Տավուշ- Այգեպար ավտոճանապարհի տարբեր հատվածներից ապամոնտաժել և հափշտակել է ճանապարհային 4 ուղեցույց նշան։ Պատճառված վնասի չափը պարզվում է: Գողոնը հայտնաբերվել է: Նշանակվել է ապրանքագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր