211652_close_icon
views-count39436 դիտում article-date 13:42 14-10-2019

«Կարմիր կովն իր կաշին չի փոխի». իրավապահների հետ խնդիրներ ունեցողն հիմա էլ ծեծի է ենթարկել ու սպանության սպատնալիքներ հնչեցրել նախկին կնոջ հասցեին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 12-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի տրավմա՝ ըստ անամնեզի» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացուհի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ բուժմիավորում տեղափոխվածը Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Ն. Պ.-ն է: Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում Ն. Պ.- ին վիճաբանության ժամանակ ձեռքերով հարվածներ է հասցրել նրա նախկին ամուսինը՝ Հովհաննես Պարազյանը, ով այնուհետև կնոջ հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Պարազյանը մի քանի անգամ խնդիրներ է ունեցել իրավապահ համակարգի հետ, իսկ նախկին կնոջը հետաքննիչի կողմից դատաբժշկական ուղեգիր է տրվել: [b]Հովհաննես Պարազյան [/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0615381001571046253111425.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր