751 դիտում
15:10 14-10-2019
Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Շվեդիայում է
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա ճանաչողական այցով գտնվում է Շվեդիայում:
Այցը նպատակ ունի ամրապնդելու տարիների համագործակցությունը, զարգացնելու երկկողմ հարաբերությունները առողջապահության և բժշկական կրթության ոլորտներում:
Պատվիրակությունը Շվեդիայում ունենալու է տարբեր հանդիպումներ Յոնկոպինգ նահանգի ղեկավարության, ինչպես նաև առողջապահության համակարգի ղեկավար կազմի հետ: Այցի ընթացքում շվեդական կողմը կներկայացնի առողջապահության ոլորտը, բարեփոխումները և ծրագրերը:
Շվեդական կողմը մշտապես աջակցել է Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններին ու մասնագետներին փորձի փոխանակման, ինչպես նաև առողջապահության քաղաքականության տարբեր փաստաթղթեր ուսումնասիրելիս մասնագիտական կարծիքի տրամադրման ուղղությամբ` օգտագործելով Եվրոպայի ու մասնավորապես` Շվեդիայի փորձը:
Նմանատիպ նյութեր
568 դիտում
22:03 04-04-2024
ՀՀ ԱԽ քարտուղարի պատվիրակությունը աշխատանքային հանդիպումներ կանցկացնի Շվեդիայում, Ֆինլանդիայում և Լիտվայում
55127 դիտում
21:29 12-05-2018
Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի կենսագրությունը
Այս բաժնից
682 դիտում
17:23 19-04-2024
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից
295 դիտում
17:03 19-04-2024
Ալբերտ Բազեյանի խափանման միջոց՝ տնային կալանքի վերաբերյալ դատախազությունը բողոք է ներկայացրել դատարան