2330 դիտում
13:26 14-10-2019
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Շվեյցարական Կարմիր խաչի` Հայաստանին նվիրված բարեգործական երեկոյին
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 12-ին Ժնևում մասնակցել է Շվեյցարական կարմիր խաչի (ՇԿԽ) ավանդական բարեգործական գալա երեկոյին, որն այս տարի նվիրված էր Հայաստանին և անցկացվել է «Պայծառացնենք մեր տարեցների կյանքը» խորագրի ներքո։
Երեկոյին ներկա է գտնվել նաև Ն.Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Գալա երեկոյի հասույթի զգալի մասն ուղղվելու է Հայաստանում տարեց մարդկանց ու հաշմանդամների կարիքները հոգալուն, ինչպես նաև այս հարցում Հայաստանի կողմից իրականացվող գործունեությանը։
Նախանշված բարեգործական առաքելությունն իրականացնելու համար, Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչները տարեսկզբին այցելել են Հայաստան` տեղում ծանոթանալով իրավիճակին, ուրվագծելով իրենց ծրագրերը, մտքերի փոխանակում ու աշխատանքների համադրում իրականացնելով հայաստանյան իրենց գործընկերների հետ։
Երեկոյի շուրջ վեց հարյուր մասնակիցների շարքում էին պետական և քաղաքական գործիչներ, դիվանագետներ, շվեյցարացի և օտարերկրացի բազմաթիվ անվանի բարերարներ, գործարարներ, արվեստագետներ, Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։
Նմանատիպ նյութեր
1631 դիտում
18:39 11-10-2019
Աննա Հակոբյանը Ժնևում ներկա կգտնվի շվեյցարական Կարմիր խաչի բարեգործական երեկոյին
Այս բաժնից
724 դիտում
16:23 18-03-2024
Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ
1039 դիտում
15:52 18-03-2024
Կոտայքում և Գեղարքունիքում բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, Արմավիրի մարզում՝ ապամոնտաժվել
577 դիտում
15:37 18-03-2024
Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրուզի խարույկը