211652_close_icon
views-count2475 դիտում article-date 16:32 14-10-2019

Կանցկացվի աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գրքի հայերեն և ռուսերեն տարբերակների շնորհանդեսը

Հոկտեմբերի 15-ին (ժամը 19:00) Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում կանցկացվի աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի մասին պատմող «Պարոն հինգ տոկոս» գրքի հայերեն և ռուսերեն տարբերակների շնորհանդեսը: Ջոնաթան Քոնլինի այս գիրքը բացահայտում է Գյուլբենկյանի հարուստ կենսագրությունը: Գիրքը ստեղծվել է Գյուլբենկյանի արխիվի ուսումնասիրությունների հիման վրա: Ամբողջ կյանքում, Գյուլբենկյանը միտումնավոր խուսափում էր մամուլից այն աստիճան, որ այսօր նրանք, ում ծանոթ է այդ անունը, հաճախ շփոթում են գաղտնասեր Գալուստին իր հանրաճանաչության ձգտող որդու՝ Նուբարի հետ: Գալուստի գաղտնասիրությունը հետագայում դժվարացրել էր անգամ իր ընտանիքի, կրթության կամ կարիերայի վերաբերյալ հիմնական փաստերը հիմնավորելը։ Չի եղել նավթարդյունաբերության ողջ պատմության մեջ որևէ մեկ այլ գործարար, որ այսքան ուժեղ ազդեցություն ունենար՝ այսքան մեծամասշտաբ և այսքան երկարատև։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, այն թարգմանել է Սիլվա Հովակիմյանը:

Նմանատիպ նյութեր