211652_close_icon
views-count872 դիտում article-date 10:14 14-10-2019

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 22 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 13-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 250 քմ, 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 200 քմ, 8000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 6000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 5000 քմ, 250 քմ, Արարատի մարզի Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին՝ 6 հա ցորենի արտ և 4 հա խոտածածկույթ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 500 քմ, Մուսալեռ գյուղում՝ 6000 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 1.5 հա, Ալավերդի-Օձուն ավտոճանապարհին՝ 1 հա, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ 1.5 հա, Նուռնուս գյուղում՝ 3 հա, Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին՝ 500 քմ, Շիրակի մարզի Հայկասար գյուղում՝ 1000 քմ, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ 2 հա, Սարավան գյուղում՝ 300 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր