211652_close_icon
views-count1348 դիտում article-date 17:22 13-10-2019

Ամերիկյան հարվածային անօդաչու սարքի փորձարկումը ձախողվել է

Ամերիկյան XQ0-58A Valkyrie հարվածային անօդաչու սարքը վնասվել է փորձարկում անցնելու ժամանակ։ Այդ մասին հայտնել է The Driver պորտալը՝ հղում անելով ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերին։ Նշվում է, որ սարքը փորձարկել են Արիզոնա նահանգում։ Այն վայր է ընկել հետդարձի ժամանակ։ Որպես պատճառ՝ նշվում է ուժեղ քամին և թեթև վայրէջքի համակարգում առաջացած խնդիրը։ Սարքը մշակել է ԱՄՆ ՌՕՈՒ հետազոտական լաբորատորիան՝ համագործակցությամբ Kratos ընկերության։ Այն նախատեսված է 5-րդ սերնդի F-35 կործանիչներին ուղեկցելու համար։

Նմանատիպ նյութեր