2448 դիտում
16:30 13-10-2019
Նիդերլանդներում Թուրքիա զենքի մատակարարումը դադարեցնելու գործընթաց է սկսվել
Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որով կառավարությանն հանձնարարել է դադարեցնել Թուրքիա սպառազինությունների, զենքի և պահեստամասերի մատակարարումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Nederlandse Omroep Stichting (nos.nl) պարբերականը։
Ըստ աղբյուրի, Նիդերլանդները տարեկան մի քանի տասնյակ միլիոն եվրոյի այդ տիպի ապրանքատեսակներ էր արտահանում Թուրքիա։
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան ներխուժել է Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ թուրքական զորքերն սկսել են Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ:
Նմանատիպ նյութեր
3502 դիտում
13:29 03-08-2018
ՌԴ պաշտպանության փոխնախարարը հերքել է Հայաստանին զենքի մատակարարումը դադարեցնելու լուրերը
937 դիտում
18:59 03-09-2022
ԵՄ-ն պատրաստ է արձագանքել գազի մատակարարումը դադարեցնելու Ռուսաստանի որոշմանը. CNBC
Այս բաժնից
481 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1069 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը