211652_close_icon
views-count897 դիտում article-date 14:17 13-10-2019

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ֆրանսահայ անվանի նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին ու հարազատներին. ​«Ցավով տեղեկացա​ նշանավոր նկարիչ Ռիշար Ժերանյանի մահվան մասին: Սեբաստիայում ծնված ու Ֆրանսիայում ապրած արվեստագետը​ շուրջ մեկ դար՝ իր ապրած տարիների չափով Հայաստան-Սփյուռք մշակութային ինքնատիպ կամուրջ էր: Ռիշար​ Ժերանյանը​ միշտ կապված էր Հայաստանին, ուր այցելում էր հաճախ, ցուցադրում իր գործերը, դրանք նվիրում հայրենիքին։ Նրա ստեղծագործության մեջ միշտ​ ներկա էր հայկական շունչը, որը նրա կտավների միջով ձգվում էր Փարիզից մինչև Երևան, Նյու Յորքից Բեյրութ՝ այնտեղ, ուր հայ կար, այնտեղ, ուր ցուցադրվում էին նրա աշխատանքները»։

Նմանատիպ նյութեր