211652_close_icon
views-count3298 դիտում article-date 12:10 13-10-2019

Ճապոնիային վրա է հասել «Հագիբիս» թայֆունը. կան ավերածություններ, զոհեր ու վիրավորներ

Ճապոնիային վրա հասած հզոր՝ «Հագիբիս» թայֆունի զոհ է դարձել 19 մարդ։ Ավելի քան 16-ը համարվում են անհայտ կորած։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի հանրային հեռուստաընկերությանը։ Վերջին տվյալներով՝ տուժել է մոտ 150 մարդ։ Թայֆունի հետևանքով Տոկիոյի ծովածոցում խորտակվել է պանամական դրոշով մի նավ։ Նավի անձնակազմի 12 անդամներից 9-ը անհետ կորել են։ Երկրում ավելի քան 18 հազար տուն փլուզվել է։ Փրկարարական աշխատանքներին ներգրավված է 27 հազար մարդ։ Աշխատանքները արունակվում են երկրի կենտրոնական, արևելյան ու հյուսիս-արևելյան շրջաններում։

Նմանատիպ նյութեր