211652_close_icon
views-count2892 դիտում article-date 22:00 12-10-2019

Դուխով, տղերք. ՀՀ վարչապետը հաջողություն է մաղթել Հայաստանի հավաքականին

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի՝ Լիխտենշտեյնի հետ այսօր կայանալիք խաղից առաջ գրառում է կատարել ֆեսյբուքի իր էջում ու հաջողություն մաղթել մեր թիմին. «Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր պիտի հաղթի Լիխտեյնշտեյնի հետ խաղում: Դուխով, տղերք: Ձեզ հետ ենք ու ձեր կողքին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա Վադուց քաղաքի «Ռայնպարկ» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 22:45-ին: Նշենք, որ քիչ առաջ ավարտվեց այս խմբի Բոսնիա և Հերցեգովինա - Ֆինլանդիա հանդիպումը, որն ավարտվեց բալկանյան թիմի խոշոր հաղթանակով՝ 4:1, ինչը նվեր էր Հայաստանի հավաքականին: Մնում է, որ մեր տղաները տեմպը չթուլացնեն. Լիհտենշտեյնին հաղթելու դեպքում մեր հավաքականը միավորներով կհավասարվի 2-րդ տեղում ընթացող ֆիններին:

Նմանատիպ նյութեր