211652_close_icon
views-count2106 դիտում article-date 20:53 12-10-2019

Շանթ Սարգսյանը` շախմատի աշխարհի Մ18 տարեկանների փոխչեմպիոն

Հայաստանը ներկայացնող շախմատիստ Շանթ Սարգսյանը դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած աշխարհի առաջնության մինչեւ 18 տարեկանների պայքարում Շանթ Սարգսյանը 11 հնարավորից հավաքելով 8,5 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Դավթյանը երրորդն է (8 միավոր): Այս տարիքային խմբում աշխարհի չեմպիոնը հնդիկ Պրագնանդհան է: Աղջիկների պայքարում նույն տարիքային խմբում Աննա Խաչատրյանը միայն 22-րդն է:

Նմանատիպ նյութեր