1632 դիտում
14:46 12-10-2019
Արցախի խորհրդարանում ընդունել են Բելգիայի ֆրանսախոս պատվիրակության անդամներին
Հոկտեմբերի 12-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և «Արցախի Հանրապետություն – Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների ներկայացուցիչների հետ բարեկամության շրջանակի» անդամ պատգամավորները ընդունել են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Բելգիայի ֆրանսախոս պատվիրակության անդամներին: Պատվիրակությունը Արցախ է այցելել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի ուղեկցությամբ:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է տեղի ունեցած համաժողովը, որը հնարավորություն է ստեղծել միավորելու աշխարհի տարբեր կետերում Արցախի անկախությանը սատարող գործիչներին: Նա բարձր է գնահատել համաժողովի աշխատանքները` Արցախը մեկուսացումից դուրս բերելու, աշխարհում այն ճանաչելի դարձնելու տեսանկյունից և նշել, որ կարևոր է, որ մասնակից բոլոր պատվիրակները իրենց երկրներում խոսեն Արցախի մասին, պատմեն այն, ինչ տեսել են մեր երկրում:
Արցախի հետ ֆրանսախոս բարեկամների շրջանակի համակարգող Անդրե Դյու Բյուսը խմբի անունից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ ձևավորված համագործակցությունը ամուր հիմքեր ունի կոնկրետ ոլորտներում այն առաջ մղելու համար: Նա ընդգծել է, որ փոխգործակցությունը պետք է առաջնահերթ խորացնել այն ոլորտներում, որոնք կարևոր են Արցախի համար:
Անդրադարձ է կատարվել Արցախի պետական կառավարման համակարգի առանձնահատկություններին, խորհրդարանում կանանց ներկայացվածությանը, տեղական ինքնակառավարման համակարգում առկա խնդիրներին և բարեփոխումներին, կրթության, առողջապահության, մշակույթի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության հնարավորություններին:
[b]Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության
հետ կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
913 դիտում
19:46 13-09-2023
Բելգիայում ֆրանսախոս բարեկամության շրջանակի համակարգողի շնորհավորական հեռագիրը Արցախի նորընտիր նախագահին
1880 դիտում
16:41 30-03-2019
Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1219 դիտում
14:40 31-01-2025
Այսօր հրապարակված տեսանյութն իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է
808 դիտում
13:59 31-01-2025
Երևանի ավագանին ընդունել է որոշումը. 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ