211652_close_icon
views-count129142 դիտում article-date 11:18 12-10-2019

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանները անակնկալի են բերել ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան սպաներին. Երևանն էլ ունի նոր ՃՈ պետ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը մի շարք հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի անձնակազմի գծով տեղակալ: ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Երևանի ճաապարհային ոստիկանության պետ է նշանակվել Վահան Էվինյանը, ով Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ազատվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնից: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը ազատվել է նշված պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ճամապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել Արսեն Մարդոյանը, ով մինչ այդ աշխատում էր նույն գումարտակի հրամանատարի տեղակալ: ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Արմեն Սարգսյանը նշանակվել է Երևանի հաշվառման բննական՝ ժողովրդին հայտնի՝ ՄՌՈւ-ի պետ: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Երևանի ճանապարհային ոստիկանության անձնակազմի գծով տեղակալ է նշանակվել Արթուր Բեքթաշյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված նշանակումները անակնկալ են եղել նշանակվողների համար: Նրանք այսօր են իմացել, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով իրենք այլ տեղեր են նշանակվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր ոստիկանության վարչական շենքում հանդիպում է նշանակված Ա. Սարգսյանի և ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ և Ա. Սարգսյանը թիվ 1 խնդիր է դրել այն, որ հասարակությունը պետք է կարճ ժամանակում զգա փոփոխության տարբերությունը ճանապարհային ոստիկանների աշխատանքում, իսկ նշված նշանակված անձինք բոլորն էլ երկար տարիներ աշխատել են ոստիկանության համակարգում և տիրապետում են իրենց գործին: [b]Երևանի ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ Վահան Էվինյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0816152001570865644499545.jpg[/img]

Նմանատիպ նյութեր