211652_close_icon
views-count3200 դիտում article-date 09:37 12-10-2019

Վերին Լարսում 50 կմ հերթը դարձել է 30 կմ, բայց հարցը չի լուծվել․ եգիպտացորենի գինը կբարձրանա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Վերին Լարսի անցակետում կուտակումների, հերթերի հարցը չի լուծվում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է՝ այս հերթերի պատճառով եգիպտացորենի գնի բարձրացումն անխուսափելի է, բեռնված մեքենաների մեծ մասը մնացել է հերթի մեջ, հանրապետությունում մոտ մեկ շաբաթ եգիպտացորենի դեֆիցիտ էր: Թեպետ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, թե անցակետը վերադառնում է աշխատանքի բնականոն ռեժիմին, բեռնափոխադրողները, սակայն, պնդում են՝ մեքենաները 4-5 օր է՝ կանգնած են հերթի մեջ: Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Անցած շաբաթ Վլադիմիր Պուտինը, որ գալիս էր Հայաստան, այդ ժամանակ Լարսը բաց էր, խնդիր չկար, բայց 7-8 օր կանգնած մնացին մեքենաները: Հերթը մեծ էր, դժվար էին անցնում»: Բեռնափոխադրող ընկերություններից մեկից էլ դժգոհում են. «Դրական տեղաշարժը ո՞րն է, որ 5 օրվա փոխարեն 4 օր ենք հերթի մեջ կանգնո՞ւմ: Ենթադրենք 50 կմ հերթը դարձել է 30 կմ, բայց հարցը չի լուծվել»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր