211652_close_icon
views-count1771 դիտում article-date 22:35 11-10-2019

Խնկո Ապոր անվան գրադարանում ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության աջակցությամբ բացվեց «Արաբական անկյուն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան աջակցությամբ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում բացվեց «Արաբական անկյուն» Ինչպես հաղորդում է Armenpress.am-ը, անկյունը բացվել է IBBY Հայաստանի և IBBY ԱՄԷ-ի նախաձեռնությամբ: Գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը նշեց, որ իրենց մոտ առկա են գերմանական, իրանական և չինական անկյուններ, որոնց կողքին այսուհետև կլինի նաև արաբականը: «2018 թվականին IBBY Հայաստանի գործընկեր IBBY ԱՄԷ-ն՝ երեխաների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման արաբական «Կալիմաթ» հիմնադրամի աջակցությամբ պատրաստակամություն է հայտնել աջակցելու գրադարանում Արաբական անկյան հիմնմանը: Այն նվիրաբերել է շուրջ 1500 միավոր գեղարվեստական գրականություն, բնական գիտությունների, սոցիոլոգիայի մասին գրքեր և մանկական հեքիաթներ»,- ասաց Տոնոյանը: Նա շնորհակալագիր հանձնեց ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր