Խնկո Ապոր անվան գրադարանում ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության աջակցությամբ բացվեց «Արաբական անկյուն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան աջակցությամբ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում բացվեց «Արաբական անկյուն»
Ինչպես հաղորդում է Armenpress.am-ը, անկյունը բացվել է IBBY Հայաստանի և IBBY ԱՄԷ-ի նախաձեռնությամբ:
Գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը նշեց, որ իրենց մոտ առկա են գերմանական, իրանական և չինական անկյուններ, որոնց կողքին այսուհետև կլինի նաև արաբականը:
«2018 թվականին IBBY Հայաստանի գործընկեր IBBY ԱՄԷ-ն՝ երեխաների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման արաբական «Կալիմաթ» հիմնադրամի աջակցությամբ պատրաստակամություն է հայտնել աջակցելու գրադարանում Արաբական անկյան հիմնմանը: Այն նվիրաբերել է շուրջ 1500 միավոր գեղարվեստական գրականություն, բնական գիտությունների, սոցիոլոգիայի մասին գրքեր և մանկական հեքիաթներ»,- ասաց Տոնոյանը:
Նա շնորհակալագիր հանձնեց ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբիին: