1840 դիտում
22:24 11-10-2019
Փոխնախարար Լիլիա Շուշանյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ հանքարդյունաբերության ոլորտի ավագ մասնագետ Կիրստեն Հունդի գլխավորությամբ:
Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպմանը կողմերը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում քաղաքականության մշակմանը, արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող գործողությունների ծրագրին, հանքարդյունաբերության բնագավառի կայուն կառավարմանն ու կարգավորմանն առնչվող հարցեր։
Փոխնախարար Շուշանյանը բարձր է գնահատել հանքարդյունաբերության ուղղությամբ Հայաստանի և ՀԲ-ի միջև փոխգործակցության ներկայիս մակարդակը և միաժամանակ ընդգծել, որ նմանօրինակ մասնագիտական աշխատանքային շփումները հիանալի հնարավորություն են ստեղծում երկկողմ օրակարգը ճկուն պահելու համար: Ընթացիկ ծրագրերը քննարկելուց զատ փոխնախարարը հետաքրքրություն է ցուցաբերել նաև Համաշխարհային բանկի կողմից ներդրված նոր՝ Climate-Smart Mining ծրագրի նկատմամբ, որի ռեսուրսները պետք է նպատակաուղղված լինեն հանքարդյունաբերությունն ավելի կայուն և կլիմայական փոփոխություններին համահունչ դարձնելուն: Այս ուղղությամբ երկուստեք համագործակցության ցանկություն է հայտնվել:
Իրենց հերթին ՀԲ-ի պատվիրակները գոհունակություն են հայտնել համատեղ նախագծերի ուղղությամբ արդունավետ գործակցության կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս աջակցել Հայաստանին՝ հանքարդյունաբերության ոլորտի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ու նախանշած բարեփոխումների իրականացման գործում։
Խոսելով հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության և կատարվող ուսումնասիրությունների մասին՝ Լիլիա Շուշանյանը նշել է․ «Հանքարդյունաբերության ոլորտի արդիականացումը համարվում է ՀՀ կառավարության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Մեր երկիրը պետք է ձևավորի ոլորտի կարգավորման առաջիկա 5-10 տարիների համար ընդհանուր տեսլական՝ զուգահեռաբար նախաձեռնելով նաև ընթացիկ քայլեր: Մենք մեր առջև խնդիր ենք դրել հզորացնել գոյություն ունեցող ենթակառուցվածքները և ինստիտուցիոնալ կարողությունները՝ այդ հարցում օգտագործելով միջազգային լավագույն փորձն ու օրենսդրական կարգավորումները»։ Փոխնախարարը նաև հավելել է, որ այս նախաձեռնության մեջ ՀՀ կառավարության համար չափազանց կարևոր է նաև ՀԲ-ի խորհրդատվական և փորձագիտական հուսալի աջակցությունը։
Նմանատիպ նյութեր
3603 դիտում
13:01 02-09-2021
Լիլիա Շուշանյանն ազատվել է պաշտոնից
Այս բաժնից
520 դիտում
20:52 24-04-2024
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
385 դիտում
20:39 24-04-2024
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը