211652_close_icon
views-count1757 դիտում article-date 21:51 11-10-2019

Առաջին անգամ Վանաձորում կանցկացվեն «Երևանի օրեր»

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-26-ը կանցկացվեն «Երևանի օրերը Վանաձորում»: Հոկտեմբերի 26-ին Վանաձորը կնշի նաև քաղաքի տոնը: Հոկտեմբերի 24-ին ժամը 19:00-ին Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կկայանա Երևանի կամերային թատրոնի «Շոու համար 3» ներկայացումը: (Հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Լուսինե Երնջակյան, թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Արա Երնջակյան): Հոկտեմբերի 25 -ին, ժամը 19:00-ին Հայաստանի պետական կամերգային նվագախումբը դասական երաժշտության հետաքրքիր ծրագրով հանդես կգա Վանաձորի Կզարթմյանի անվան համերգային դահլիճում (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան): Հոկտեմբերի 26-ին, ժամը 19:00-ին «Երևանի օրերը Վանաձորում» կեզրափակվեն «Հայքի» հրապարակում: Այդ օրը Վանաձորը նշելու է նաև քաղաքի տոնը: Բացօթյա գալա-համերգին ելույթ կունենան Արամ mp3, «Գաթա բենդը»:

Նմանատիպ նյութեր